Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ուսամա բեն Լադենի որդին` «Ալ-Քաիդայի» նոր առաջնո՞րդ

Ուսամա բեն Լադենի որդին` «Ալ-Քաիդայի» նոր առաջնո՞րդ
01.03.2019 | 18:05

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդին` Համզան կարող է թաքնված լինել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին, կամ էլ Իրանում: Այդ մասին տեղեկացնում է ռուսական РИА Новости գործակալությունը` հղում անելով ԱՄՆ պետական դեպարտամենտի անվտանգության բյուրոյի ղեկավար Մայքլ Էվանոֆին:


«Ենթադրում են, որ նա աֆղանա-պակիստանական սահմանին է, կամ էլ, գուցե Իրան է գնացել: Չենք բացառում նաև, որ Կենտրոնական Ասիայի հարավում լինի: Ենթադրում ենք նաև, որ նա կլինի ահաբեկչական խմբավորան նոր առաջնորդը»,- ասել է Էվանոֆը:
Նշենք, որ երեկ ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ Համզայի գտնվելու վայրի ցանկացած տեղեկատվության մասին պատրաստ են 1 մլմ դոլար պարգևավճար տալ:


Նկատենք, որ ԱՄՆ իշխանությունների կողմից Լադեն կրտսերը ահաբեկչական գործողությունների հետ առնչության պատճառով սև ցուցակում էր ընդգրկվել:
Մեկնաբանելով Համզայի գտնվելու վայրի մասին պարգևվավճար տալու որոշումը` Էվանոֆն ասել է, որ «պարգևավճարային արդարադատությունը» բավական արդյունավետ է գործում ահաբեկչության դեմ պայքարի համալիր գործողություններում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ